Հա

Մարզական

11/06/2017 - 08:50

Յայտնի են «Տոկիօ-2020» Օլիմպիական խաղերի մրցումային ծրագրերը

Կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) հերթական նիստը, որում քննարկւել են «Տոկիօ-2020» Օլիմպիական խաղերի մրցումային ծրագրերը:

«alikonline.ir» - Կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) հերթական նիստը, որում քննարկւել են «Տոկիօ-2020» Օլիմպիական խաղերի մրցումային ծրագրերը: Գրում է «artsakhpress.am»-ը: 

Որոշւել է «Տոկիօ-2020»-ում անցկացնել նաեւ աթլետիկայի 4x400 խառը փոխանցումավազք, լողի տղամարդկանց 4x100 խառը փոխանցումալող ու ազատ ոճի 800 մ. մրցում, ինչպէս նաեւ կանանց ազատ ոճի 1500 մ. մրցում: Կը լինեն նաեւ կանանց ու տղամարդկանց մրցումներ «BMX»-ում, 3x3 բասկետբոլ, խառը մրցումներ ջուդոյում, սեղանի թենիսում, նետաձգութիւնում ու տրիատլոնում, կանանց ու տղամարդկան թիմային մրցումներ սուսերամարտում, ինչպէս նաեւ կանանց ու տղամարդկանց մեդիսոն հեծանւասպորտում: Ծանրամարտից կը հեռացւի մէկ քաշային կարգ, իսկ բռնցքամարտում տղամարդկանց 2 քւոտաներ կը փոխանցւեն կանանց մրցումներին, գրում է «Insidethgames»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։