ԱՄՆ-ում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Իրանն ունի եւս մէկ աշխարհի չեմպիոն:
«alikonline.ir» - ԱՄՆ-ում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Իրանն ունի եւս մէկ աշխարհի չեմպիոն:
Այսօր՝ վաղ առաւօտեան 105 կգ. քաշայինների պայքարում Ալի Հաշեմին նւաճեց չեմպիոնի կոչումը:
Պոկում վարժութիւնում նա գլխավերեւում պահեց 183 կիլոգրամանոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկէ մեդալի: Իսկ հրում վարժութիւնում Հաշեմին իր հաշւին գրանցեց 221 կգ. ցուցանիշը՝ արժանանալով փոքր բրոնզէ մեդալի:
Երկամարտի ընդհանուր հաշւարկում Ալի Հաշեմին 405 կգ.-ով նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Այս քաշային կարգի մրցումներին մասնակցում էր նաեւ Իրանի մէկ այլ ներկայացուցիչ Ալիռեզա Սոլէյմանին, որը երկամարտի 392 կգ.-ով կանգնեց մրցաշարային աղիւսակի 7-րդ հորիզոնականում:
Նշենք, որ երէկ՝ աշխարհի չեմպիոն էր հռչակւել նաեւ Սոհրաբ Մորադին: