Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց Թուրքմենստանի մայրաքաղաքակ Աշխաբադում ընթացող 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութեան չեմպիոնի կոչումը՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:
«alikonline.ir» - Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց Թուրքմենստանի մայրաքաղաքակ Աշխաբադում ընթացող 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութեան չեմպիոնի կոչումը՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:
109 կգ. քաշային կարգի պոկում վարժութիւնում, Սիմոն Մարտիրոսեանը 109 կգ. արդիւնքով նւաճեց փոքր արծաթէ մեդալ, իսկ հրում վարժութիւնում նա գլխավերեւում պահեց 240 կգ.-անոց ծանրաձողը, նւաճելով փոքր ոսկէ մեդալ եւ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:
Երկամարտի պայքարը Սիմոն Մարտիրոսեանն աւարտեց 435 կգ. արդիւնքով, ինչը նոյնպէս աշխարհի նոր ռեկորդ է: Այսպիսով 21-ամեայ հայ ծանրորդը նւաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: