Հա

Մարզական

22/12/2018 - 08:00

Յայտնի են ՀՀ տարւայ 10 լաւագոյն մարզիկները

Երէկ` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցաւ ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան նախաձեռնութեամբ անցկացւող 2018 թւականի ՀՀ «Տարւայ 10 լաւագոյն մարզիկներ» մրցոյթի` նախարարութիւնում հաւատարմագրւած լրատւամիջոցների եւ նախարարութիւնում գրանցւած գլխաւոր մարզիչների քւէարկութիւնը:

«alikonline.ir» - Երէկ` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցաւ ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան նախաձեռնութեամբ անցկացւող 2018 թւականի ՀՀ «Տարւայ 10 լաւագոյն մարզիկներ» մրցոյթի` նախարարութիւնում հաւատարմագրւած լրատւամիջոցների եւ նախարարութիւնում գրանցւած գլխաւոր մարզիչների քւէարկութիւնը: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Այս տարի բացի հաւատարմագրւած լրագրողներից եւ հանրութեան sms-քւէարկութիւնից, 1/3 սկզբունքով հաշւի են առնւել նաեւ հաւաքական թիմերի մարզիչների կարծիքները:

Յիշեցնենք, որ «Տարւայ 10 լաւագոյն մարզիկների» յաւակնորդների ցանկում ընդգրկւել էր 21 մարզիկ: 

Վերջնական արդիւնքը՝ ստորեւ.

Արթուր Ալեքսանեան / Յունահռոմէական ըմբշամարտ

Արթուր Թովմասեան / Սպորտային մարմնամարզութիւն

Ֆերդինանդ Կարապետեան / Ջուդօ

Վլադիմիր Յարութիւնեան/Լեւ Սարգսեան / Ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր

Արսէն Ղազարեան / Սամբօ

Մաքսիմ Մանուկեան / Յունահռոմէական ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսեան / Ծանրամարտ

Գոռ Մինասյան / Ծանրամարտ

Գրիգոր Մխիթարեան / Սամբօ

Էդգար Ստեփանեան / Հեծանւային սպորտ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։