«CIES Football Observatory»-ն ներկայացրել է հինգ առաջատար եւրոպական լիգաներում հանդէս եկող ամենաթանկ ֆուտբոլիստներին։
«alikonline.ir» - «CIES Football Observatory»-ն ներկայացրել է հինգ առաջատար եւրոպական լիգաներում հանդէս եկող ամենաթանկ ֆուտբոլիստներին։ Տեղեկացնում է «news.am»-ը:
Առաջին տեղում է Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի 20-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն, որի տրանսֆերային արժէքը գնահատւում է 218.5 միլիոն եւրօ։
Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատւում է 127.2 միլիոն եւրօ եւ 19-րդն է։
100 միլիոն եւրոյից բարձր տրանսֆերային արժէք ունի 27 ֆուտբոլիստ։ Նրանցից 16-ը հանդէս է գալիս Անգլիայի Պրեմյէր լիգայում, 5-ը՝ Իսպանիայի առաջնութիւնում, 3-ը՝ Իտալիայում, 2-ը՝ Ֆրանիայում, 1-ը՝ Գերմանիայի Բունդեսլիգայում։
1- Կիլիան Մբապէ (ՊՍԺ)՝ 218.5 միլիոն եւրօ
2- Հարի Քէյն («Տոտենհեմ»)՝ 200.3 միլիոն եւրօ
3- Նէյմար (ՊՍԺ)՝ 197.1 միլիոն եւրօ
4- Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 185.8 միլիոն եւրօ
5- Մոհամմեդ Սալահ («Լիւերպուլ»)՝ 184.3 միլիոն եւրօ
6- Պաուլօ Դիբալա («Իւվենտուս»)՝ 171.9 միլիոն եւրօ
7- Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա»)՝ 171.2 միլիոն եւրօ
8- Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Իւնայթեդ»)՝ 162 միլիոն եւրօ
9- Ֆիլիպէ Կոուտինեօ («Բարսելոնա»)՝ 157 միլիոն եւրօ
10- Լերոյ Սանէ («Մանչեսթեր Սիթի»)՝ 156.1 միլիոն եւրօ