Հա

Մարզական

19/02/2019 - 09:35

Պաւէլ Նեդւէդ. «Ռոնալդուն գերազանցել է «Իւվենտուս»-ի սպասելիքները»

«Իւվենտուս»-ի փոխնախագահ Պաւէլ Նեդւէդը յայտարարել է, որ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին համապատասխանում է թուրինեան ակումբին: 

«alikonline.ir» - «Իւվենտուս»-ի փոխնախագահ Պաւէլ Նեդւէդը յայտարարել է, որ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին համապատասխանում է թուրինեան ակումբին: Գրում է «Tert.am»-ը:

«Ռոնալդուի տեղափոխութիւնից յետոյ «Իւվենտուս»-ն աւելի լաւն է դարձել: Թուրինցիները միշտ յաղթողի հոգեբանութիւն են ունեցել, սակայն Ռոնալդուն ինչ-որ իւրայատկութիւն է հաղորդել թիմին: 

Նա ազդել է միւս ֆուտբոլիստների վրայ եւ նրանց աւելի ինքնավստահ է դարձրել: Ռոնալդուն գերազանցել է «Իւվենտուս»-ի սպասելիքները: Նախկինում մենք նրան միայն որպէս ֆուտբոլիստ էինք ճանաչում, իսկ այժմ ծանօթ ենք նրա մարդկային որակներին: 

Բոլորիս տպաւորել է նրա անհատականութիւնը, բնաւորութիւնը: Նա աւելին է, քան պարզապէս ֆուտբոլիստը: Կրիշտիանուն լիովին համապատասխանում է «Իւվենտուս»-ին»,- Նեդւէդի խօսքը մէջբերել է «The Telegraph»-ը:

Յաւելենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկութիւնում Ռոնալդուն մասնակցել է 24 խաղի, դարձել է 19 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։