Հա

Մարզական

06/04/2019 - 14:40

Այլին Մելիքեանը՝ Իրանի բասկետբոլի կանանց հաւաքականի տեխնիկական տնօրէն

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Այլին Մելիքեանը նշանակւել է Իրանի բասկետբոլի կանանց հաւաքականի տեխնիկական տնօրէնի պաշտօնում:

«alikonline.ir» - Ուրախութեամբ տեղեկացանք, որ Այլին Մելիքեանը նշանակւել է Իրանի բասկետբոլի կանանց հաւաքականի տեխնիկական տնօրէնի պաշտօնում:

Վաստակաշատ մարզիչը բազմիցս գլխաւորել է Իրանի բասկետբոլի կանանց հաւաքականը, մարզել է Սպահանի «Զոբ Ահան» թիմը, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի կանանց թիմը:

Նշենք նաեւ, որ Իրանի կանանց բասկետբոլի ազգային հաւաքականի ուսումնամարզական հաւքին մասնակցելու նպատակով ազգային հաւաքական են հրաւիրւել 24 բասկետբոլիստուհիներ, այդ թւում, նաեւ, իրանահայ բասեկբոլիստուհիներ Վանէ Խեչումեանը, Թինա Իսայեանը եւ Անայիս Խուդավերդեանը:

Նոր պաշտօնում յաջողութիւն ենք մաղթում սիրելի Այլինին, ինչպէս նաեւ ազգային հաւաքական հրաւիրւած իրանահայ 3 բասկետբոլիստուհիներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։