Հա

Մարզական

13/04/2019 - 12:30

Սամուէլ Գասպարեան․ «Մեդալս նւիրում են Իւրի Վարդանեանի յիշատակին»

Մեդալս նւիրում եմ Իուրի Վարդանեանի յիշատակին: Այսօր նրա պատկերով շապիկով եմ եւ նրա անձնական դրօշով: Միայն ափսոսում եմ, որ չկարողացայ ոսկէ մեդալ նւաճել: Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան փոխչեմպիոնի կոչումը նւաճելուց յետոյ ասաց Սամուէլ Գասպարեանը:

«alikonline.ir» - Մեդալս նւիրում եմ Իուրի Վարդանեանի յիշատակին: Այսօր նրա պատկերով շապիկով եմ եւ նրա անձնական դրօշով: Միայն ափսոսում եմ, որ չկարողացայ ոսկէ մեդալ նւաճել: Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան փոխչեմպիոնի կոչումը նւաճելուց յետոյ ասաց Սամուէլ Գասպարեանը: Տեղեկացնում է «News.am»-ը:

«Չկարողացայ ոսկէ մեդալ նւաճել, պատճառը լարւածութիւնն էր: Ծանր վնասւածքից յետոյ դուրս գալ միանգամից մեծահասակների մրցայարակ եւ պայքարել մեդալի համար, իսկապէս շատ բարդ էր ու լարւած պայքար ստացւեց ինձ մօտ: Փորձեցի մինչեւ 23 տարեկանների հրման ռեկորդ սահմանել, բայց չստացւեց: Երկու մօտեցման հնարաւորութիւն բաց թողեցի, ինչի համար շատ եմ ցաւում: Կարող էի այս մրցանը շատ կիլոգրամներ բարձրացնել: Շատ լաւ մարզավիճակում էի, մարզումների ընթացքում շատ կիոլագրամներ էի բարձրացնում: Ինձ խանգարեց լարւածութիւնը:

Յուսամ, աշխարհի առաջնութեանն ինձ ոչինչ չի խանգարի: Այս մեդալը նւիրում եմ Իւրի Վարդանեանի յիշատակին: Շնորհակալութիւն եմ ուզում յայտնեմ իմ հայ ազգին, իմ մարզիչներին, հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանի գլխաւորութեամբ բոլոր մարզիչներին եւ իմ անձնական մարզիչ Յարութիւն Եղոյեանին: Այս մրցմանը մասնակցում էի Իւրի Վարդանեանի շապիկով եւ նրա անձնական դրօշով: Կուզէի յաղթանակս Իւրի Վարդանեանի յիշատակին նւիրել ոսկէ մեդալով, փորձեցի, բայց չստացւեց: Այդ նպատակն ի սկզբանէ պահել էի, բայց յաջորդ անգամ կը փորձեմ առաջին տեղը գրաւել, որպէսզի նւիրեմ նրա յիշատակին այդ յաղթանակը»,- ասաց գիւմրեցի Սամուէլ Գասպարեանը:

Յիշեցնենք, որ 102 կգ. քաշային կարգում Սամուէլ Գասպարեանը փոխչեմպիոնի կոչումը նւաճել է երկրամարտի 377 կգ. արդիւնքով։ Արսէն Մարտիրոսեանը 368 կգ. արդիւնքով 6-րդն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։