Վրաստանի Բաթումի քաղաքում աւարտւեց 2019 թւականի ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը:
«alikonline.ir» - Վրաստանի Բաթումի քաղաքում աւարտւեց 2019 թւականի ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը:
Առաջնութեան վերջին օրը մրցասպարէզ դուրս եկան ծանր քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբէն Ալեքսանեանը +109 կգ. քաշային կարգում երկամարտի 440 կգ. (195+145) արդիւնքով նւաճեց բրոնզէ մեդալ:Հրում վարժութիւնում Ալեքսանեանը նւաճեց նաեւ փոքր արծաթէ մեդալ։
Այս քաշային կարգում, Հայաստանի միւս ներկայացուցիչը՝ Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասեանը երկամարտի 422 կգ. (200+222) արդիւնքով գրաւեց 5-րդ տեղը։ Պոկում վարժութիւնում նա նւաճեց փոքր բրոնզէ մեդալ։ Նշենք, որ Գոռը մրցաշարին մասնակցում էր ոտնաթաթի վնասւածքով:
Այս քաշային կարգում ոսկէ մեդալը բաժին հասաւ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձէին (478 կգ. (218+260)): Արծաթէ մեդալակիր դարձաւ Վրաստանի մէկ այլ ներկայացուցիչ Իրակլի Թուրմանիձէն (447 կգ. (206+241)):
Կանաց պայքարում, Հայաստանի ներկայացուցիչ Արփինէ Դալալեանը +87 կգ. քաշային կարգում երկամարտի 240 կգ. (105+135) արդիւնքով գրաւեց չորրորդ տեղը։
2019 թւականի ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը յաջող ստացւեց Հայաստանի հաւաքականի համար: Երկամարտի 2 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներով Հայաստանի հաւաքականը գրաւեց երրորդ տեղը։ Չեմպիոնը Ռուսաստանի հաւաքականն էր, իսկ երկրորդը՝ Բելառուսիան:
Հայաստանի կազմում ոսկէ մեդալներ նւաճեցին Սիմոն Մարտիրոսեանը (109 կգ.) եւ Յակոբ Մկրտչեան (89 կգ.): Սամուէլ Գասպարեանը (102 կգ.) դարձաւ արծաթէ մեդալակիր, իսկ Դաւիթ Յովհաննիսեանն (89 կգ.) ու Ռուբէն Ալեքսանեանը (+109 կգ.)՝ բրոնզէ մեդալակիր: