Հա

Մարզական

26/05/2019 - 08:00

Մեսսին 6-րդ անգամ դարձաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ի դափնեկիր

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին 6-րդ անգամ դարձաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ի դափնեկիր:

«alikonline.ir» - Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին 6-րդ անգամ դարձաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ի դափնեկիր:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` եւրոպական թոփ 5 ֆուտբոլային աւարտւած առաջնութիւնների արդիւնքում մրցաշրջանում ամենաշատ` 36 գոլ խփել է Մեսսին: Նա հաւաքել է 72 միաւոր: Երկրորդ տեղում փարիզեան ՊՍԺ-ի ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէն է 33 գոլով: Իսկ Եռեակը եզրափակում է իտալական «Սամդորիա»-ի յարձակւող Ֆաբիօ Կւալեարելան, ով անցած մրցաշրջանում խփել է 26 գնդակ:

Մեսսին իր կարիերայի մէջ 6-րդ անգամ նւաճեց «Ոսկէ խաղակօշիկ»-ը: Աւելի վաղ նա այն ստացել էր 2009-10, 2011-12, 2012-13, 2016-17 եւ 2017-18 թթ․ մրցաշրջանների արդիւնքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։