Հա

Մարզական

24/07/2019 - 08:10

Եւրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» խնդիրներ չունեցաւ

Եւրոպայի լիգայի որակաւորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Աւանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինքոլնին» եւ առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։ 

«alikonline.ir» - Եւրոպայի լիգայի որակաւորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Աւանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինքոլնին» եւ առաւելութեան հասաւ 2։0 հաշւով։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Վարդան Մինասեանի գլխաւորած թիմն առաջին խաղակէսում երկու գոլ խփեց։

33-րդ րոպէին աչքի ընկաւ ռուս յարձակւող Անտոն Կոբիալկոն։ Աւելացւած երկրորդ րոպէին էլ հաշիւը կրկնապատկեց կոտդիւուարցի կիսապաշտպան Կոջոն։

49-րդ րոպէին հիւրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Վերջին յոյսի խախտման համար կարմիր քարտ ստացաւ իսպանացի պաշտպան Մարկոս Պերեսը։ 2։0 հաշիւը մնաց անփոփոխ։

Պատասխան հանդիպումը Ջիբրալթարում տեղի կունենայ յուլիսի 30-ին։

Եւրոպայի լիգա, որակաւորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2։0

Անտոն Կոբիալկօ, 33, Կոջո Ալֆոնս, 45+2

Հեռացում՝ Մարկոս Պերէս («Լինքոլն»), 49

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։