Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում, երէկ՝ օգոստոսի 9-ին մեկնարկեց Օլիմպիկ-2020-ի վոլէյբոլի խաղերի ընտրական փուլը:
«alikonline.ir» - Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում, երէկ՝ օգոստոսի 9-ին մեկնարկեց Օլիմպիկ-2020-ի վոլէյբոլի խաղերի ընտրական փուլը:
Իրանի ազգային հաւաքականի առաջին մրցակիցը Կուբայի ընտրանին էր: Միանգամից նշենք, որ հանդիպումը չափազանց դիտարժան եւ ինտրիգային ստացւեց: Առաջին երկու սեթում կրած պարտութիւնից յետոյ, մեր տղաներին յաջողւեց հաւաքւել, եւ դառնալ հրաշալի Comeback-ի հեղինակ: Հանդիպումն աւարտւեց 3:2 (23:25, 26:28, 25:17, 25:16, 15:10) հաշւով՝ Իրանի հաւաքականի օգտին:
Իրանն այսօր՝ օգոստոսի 10-ին, կը մրցի Մեքսիկայի ընտրանու հետ: