Հա

Մարզական

06/10/2019 - 08:00

Ադամեանի դուբլը յաղթանակ պարգեւեց «Հոֆենհայմ»-ին «Բաւարիա»-ի հետ խաղում, «Բորուսիա»-ն չյաղթեց «Ֆրայբուրգ»-ին

Գերմանիայի առաջնութեան 7-րդ տուրում չեմպիոն «Բաւարիա»-ն «Ալիանս Արենա» ստադիոնում ընդունեց «Հոֆենհայմ»-ին, իսկ փոխչեմպիոն «Բորուսիա»-ն արտագնայ խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգ»-ի հետ:

«alikonline.ir» - Գերմանիայի առաջնութեան 7-րդ տուրում չեմպիոն «Բաւարիա»-ն «Ալիանս Արենա» ստադիոնում ընդունեց «Հոֆենհայմ»-ին, իսկ փոխչեմպիոն «Բորուսիա»-ն արտագնայ խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգ»-ի հետ:

«Հոֆենհայմ»-ը Հայաստանի ազգային հաւաքականի յարձակւող Սարգիս Ադամեանի դուբլի շնորհիւ յաղթանակ տարաւ «Բաւարիա»-ի նկատմամբ եւ 8 միաւորով մրցաշարային աղիւսակում կը զբաղեցնի 11-րդ տեղը: «Բաւարիա»-ի միակ գոլի հեղինակ դարձաւ լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին:

«Բորուսիա»-«Ֆրայբուրգ» հանդիպումն աւարտւեց 2:2 հաշւով: «Բորուսիա»-ի կազմից գոլերի հեղինակ դարձան Ակսել Վիտցելը եւ Աչրաֆ Հակիմին, իսկ «Ֆրայբուրգի» կազմից աչքի ընկաւ Լուկա Վալդշմիդտը: Մանուէլ Ականժին դարձաւ ինքնագոլի հեղինակ:

 

Գերմանիայի առաջնութիւն, 7-րդ փուլ

«Բաւարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 73 - Սարգիս Ադամեան, 54, 79

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա»՝ 2:2 

Լուկա Վալդշմիդտ, 55, Մանուէլ Ականժի, 90 (ինքնագոլ) - Ակսէլ Վիտցէլ, 20, Աչրաֆ Հակիմի, 67

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։