Հա

Մարզական

13/10/2019 - 08:10

Քենիացի վազորդը դարձել է առաջին մարդը, որը մարաթոնեան տարածութիւնը յաղթահարել է 2 ժամից էլ քիչ ժամանակում

Քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգէն դարձել է պատմութեան մէջ առաջին մարդը, որը կարողացել է մարաթոնեան տարածութիւնը յաղթահարել 2 ժամից քիչ ժամանակահատւածում:

«alikonline.ir» - Քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգէն դարձել է պատմութեան մէջ առաջին մարդը, որը կարողացել է մարաթոնեան տարածութիւնը յաղթահարել 2 ժամից քիչ ժամանակահատւածում: Ըստ Tert.am-ի՝ այս մասին յայտնում է The News York Times-ը:

Վիեննայում կայացած 41.8 կմ. հեռաւորութեամբ մրցվազքի ժամանակ 34-ամեայ մարզիկը ցուցադրել է 1 ժամ 59 րոպէ 40 վայրկեան արդիւնք: Ռեկորդը, սակայն, պաշտօնապէս չի գրանցւի, քանի որ մրցավազքն անցկացւել է ոչ բաց մարաթոնի շրջանակներում եւ պաշտօնական բնոյթ չի կրել:  

Կիպչոգէի համար սա երկրորդ փորձն էր մարաթոնում երկժամանոց շեմը յաղթահարելու համար: 2017-ին նա մասնակցել է մրցավազքի՝ տարածութիւնն անցնելով 2 ժամ 25 վայրկեանում:

Ժամանակի առումով գրանցւած ռեկորդը եւս պատկանում է Կիպչոգէին. 2018-ին Բեռլինում քենիացի մարզիկը մրցավազքի տարածութիւնը յաղթահարել է 2 ժամ 1 րոպէ 39 վայրկեանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։