Հա

Մարզական

16/10/2019 - 09:20

Հայաստանի հաւաքականը պարտւեց Ֆինլանդիայում

Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում հիւրընկալւեց Ֆինլանդիային:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում հիւրընկալւեց Ֆինլանդիային: Գրում է News.am-ը:

Արմէն Գիւլբուդաղեանցի գլխաւորած թիմը պարտութիւն կրեց 0:3 հաշւով:

Խաղի հաշիւը 19-րդ րոպէին բացեց Ֆինլանդիայի հավաքականի յարձակւող Ֆրեդրիկ Եէնսենը: Իր թիմի առաւելութիւնը 61-րդ րոպէին կրկնապատկեց Տեմու Պուկին, որը 88-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց:

Հայաստանի հաւաքականն այժմ 10 միաւորով երրորդ տեղում է եւ 11 միաւորով հետ է առաջատար Իտալիայից, 5 միաւորով՝ երկրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիայից:

Հայաստանի հաւաքականն ընտրական փուլի 9-րդ տուրում նոյեմբերի 15-ին տնային խաղում կը մրցի Յունաստանի հետ: Վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հաւաքականը նոյեմբերի 18-ին արտագնայ հանդիպում կանցկացնի Իտալիայի հաւաքականի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։