Հա

Մարզական

17/10/2019 - 08:30

Մեսսի. «Առանց «Բարսելոնա»-ի ես ոչ մի մրցանակ չէի նւաճի»

Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի առաջատար Լիոնէլ Մեսսին խօսել է «Ոսկէ խաղակօշիկ»-ին արժանանալու մասին:

«alikonline.ir» - Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի առաջատար Լիոնէլ Մեսսին խօսել է «Ոսկէ խաղակօշիկ»-ին արժանանալու մասին: 32-ամեայ յարձակւողը թւարկել է «Բարսելոնա»-ի այն խաղացողներին, առանց որոնց նա չէր կարող հասնել այդ նւաճմանը: Գրում է News.am-ը:

«Առանց «Բարսելոնա»-ի ես ոչ մի մրցանակ չէի կարողանայ նւաճել: Իմ ցանկացած նւաճման համար պարտաւոր եմ ակումբին:

«Ոսկէ խաղակօշիկ»-ին արժանացել եմ Սուարէսի եւ Ալբայի շնորհիւ: Եթէ նրանք չլինէին, ես չէի կարող 36 գոլ խփել»,- Մեսսիի խօսքը փոխանցում է Football Espana-ն:

Յիշեցնենք, որ Եւրոպայի լաւագոյն ռմբարկուի «Ոսկէ խաղակօշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմէջ ստացաւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը Իսպանիայի անցած առաջնութիւնում խփել էր 36 գոլ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։