Հա

Մարզական

21/10/2019 - 09:00

Դիջէյ Մարտին Գերիքսը կը գրի Եւրօ-2020-ի պաշտօնական երգը

Դիջէյ Մարտին Գերիքսը պաշտօնապէս դարձաւ Եւրօ-2020-ի երաժիշտը։ Այս մասին յայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքը։ 

«alikonline.ir» - Դիջէյ Մարտին Գերիքսը պաշտօնապէս դարձաւ Եւրօ-2020-ի երաժիշտը։ Այս մասին յայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքը։ Գրում է Armsport.am-ը:

Գերիքսը գրելու է մրցաշարի պաշտօնական երգը, ինչպէս նաեւ երաժշտութիւն թիմերի մուտքի համար հանդիպումից առաջ։ Հոլանդացի դիջէյը նաեւ հեռուստատեսային հեռարձակումների համար է երաժշտութիւն գրելու։ 

«Խելագարւել կարելի է։ Եւրո-2020-ը Եւրոպայի միանգամից 12 քաղաքներում է անցկացւելու։ Սա լաւագոյն ձեւն է նշելու այս անհաւանական մրցաշարի 60-ամեակը։ 

Երաժշտութիւնն իմ կիրքն է։ Ես նաեւ ֆուտբոլ եմ շատ սիրում։ Այդ իսկ պատճառով հպարտ եմ, որ ինձ հնարաւորութիւն է ընձեռւել գրելու պատմութեան ամենամեծ Եւրոյի պաշտօնական երգը»,- ասել է Մարտինը։ 

Մարտին Գերիքսը DJ Magazine ամսագրի վարկածով 2016, 2017 եւ 2018 թւականների աշխարհի լաւագոյն դիջէյն է։ Յաւելենք, որ այսօր յայտնի դարձաւ 2019-ի լաւագոյն դիջէյի անունը։ Պատւաւոր կոչումը այս տարի կրում են Դիմիտրի Վեգասը եւ Լայք Մայքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։