Հա

Մարզական

22/10/2019 - 09:00

France Football-ը ներկայացրել է Եաշինի անւան մրցանակի յաւակնորդներին

Ֆրանսիական France Football հեղինակաւոր պարբերականը ներկայացրել է Լեւ Եաշինի անւան մրցանակի յաւակնորդ դարպասապահների անունները:

«alikonline.ir» - Ֆրանսիական France Football հեղինակաւոր պարբերականը ներկայացրել է Լեւ Եաշինի անւան մրցանակի յաւակնորդ դարպասապահների անունները:

2019 թւականի լաւագոյն դարպասապահի կոչման համար կը մրցեն.

Ալիսոն Բեքէր («Լիւերպուլ», Բրազիլիա), Մանուէլ Նոյէր («Բայերն Միւնխէն», Գերմանիա), Անդրէ Օնանա («Այաքս», Կամերուն), Վոյցեխ Շչեսնի («Իւվենտուս», Լեհաստան), Եան Օբլակ («Աթլետիկօ Մադրիդ», Սլովենիա), Ուգօ Լեորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա), Մարկ-Անդրէ տեր Շտեգէն («Բարսելոնա», Գերմանիա), Էդերսոն Մորաէս («Մանչեսթեր Սիթի, Բրազիլիա):

Ռուս լեգենդար դարպասապահ Լեւ Եաշինի անւան մրցանակն այս տարի կը շնորհւի առաջին անգամ: Մրցանակակրի անունը յայտնի կը դառնայ դեկտեմբերի 2-ի:

Յարակից լուրեր

  • Բերեզովսկի.- «Նոր մարզչական շտաբը դրական լիցքեր հաղորդեց»
    Բերեզովսկի.- «Նոր մարզչական շտաբը դրական լիցքեր հաղորդեց»

    Հայաստանի հաւաքականի լեգենդ Ռոման Բերեզովսկին, ով այժմ աշխատում է Մոսկւայի «Դինամօ»-ի մարզչական շտաբում, «armsport.am»-ի թղթակցի հետ զրոյցում խօսել է Հայաստանի ազգային ընտրանու վերջին հանդիպման, գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի, Հայաստանին օգնելու իր ցանկութեան մասին, գնահատել հաւաքականի դարպասապահ Արսէն Բեգլարեանի գործողութիւնները:

  • Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
    Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

    Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի եւ պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, Չեմպիոնների լիգայի խմբական փուլի երրորդ տուրում «Պորտու»-ն 2-0 հաշւով յաղթել է Թել Աւիւի «Մաքքաբի»-ին: Պահելով սեփական դարպասն անառիկ, Կասիլիասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ 51 խաղում բաց չթողնելով ոչ մի գնդակ:

  • Դաւիթ Իւրչենկօն ելոյթ չի ունենալու Հայաստանի հաւաքականում
    Դաւիթ Իւրչենկօն ելոյթ չի ունենալու Հայաստանի հաւաքականում

    Ռուսաստանի բարձրագոյն լիգայի մրցաշարային աղիւսակը եզրափակող «Ուֆա»-ի դարպասապահ Դաւիթ Իւրչենկօն յայտնել է, որ ելոյթ չի ունենալու Հայաստանի հաւաքականի կազմում: Յիշեցնենք, որ ֆուտբոլիստը հայկական արմատներ ունի, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրա հետ բանակցութիւններ էր վարում՝ ազգային ընտրանում կազմում ընդգրկելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։