Հա

Մարզական

22/10/2019 - 08:20

Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում նւաճել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը

Գերմանիայի դրօշի ներքոյ հանդէս եկող 33-ամեայ հայ բռնցքամարտիկ Արմենակ Յովհաննիսեանը շահել է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ ռինգում։

«alikonline.ir» - Գերմանիայի դրօշի ներքոյ հանդէս եկող 33-ամեայ հայ բռնցքամարտիկ Արմենակ Յովհաննիսեանը շահել է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ ռինգում։

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Rusarminfo-ն, ուկրայինացի Վիկտոր Պոլեակովի հետ 10 մրցափուլից բաղկացած մենամարտից յետոյ մրցավարների որոշմամբ յաղթող է ճանաչւել հայ մարզիկը եւ շահել է WBC Asia վարկածով կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գօտին։   

Արմենակ Յովհաննիսեանը սկսել է բռնցքամարտով զբաղւել 12 տարեկանում, դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ելոյթ է ունեցել երկրի երիտասարդական եւ մանկապատանեկան հաւաքականների կազմում։ Այնուհետեւ նա տեղափոխւել է Գերմանիա, որտեղ սկսել է հանդէս գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։