Հա

Մարզական

22/10/2019 - 08:40

Ռոնալդու. «Իմ խաղով ապացուցում եմ, որ տարիքը միայն թիւ է»

Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խօսել է իր մարզավիճակի եւ ընթացիկ մրցաշրջանում իր մրցելոյթների մասին:

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խօսել է իր մարզավիճակի եւ ընթացիկ մրցաշրջանում իր մրցելոյթների մասին: Գրում է News.am-ը:

«Իմ կարիերայում արդէն 700 գոլ եմ խփել, ինչը հրաշալի արդիւնք է, սակայն ես չեմ պատրաստւում բաւարարւել դրանով եւ փորձելու եմ այս թիւը հնարաւորինս մեծացնել:

Իմ խաղով ապացուցում եմ, որ տարիքը միայն թիւ է: Ցանկանում եմ շատ գոլեր խփել եւ օգնել «Իւվենտուս»-ին գաւաթներ նւաճել»,- Ռոնալդուի խօսքը փոխանցում է Իտալիայի չեմպիոնի մամուլի ծառայութիւնը:

Յիշեցնենք, որ 34-ամեայ Ռոնալդուն «Իւվենտուս»-ում հանդէս է գալիս 2018 թւականից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։