Հա

Մարզական

02/11/2019 - 08:30

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանեանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամութիւն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնութիւնում ՀՀ Զինւած ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանեանը դարձել է չեմպիոն:

«alikonline.ir» - Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամութիւն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնութիւնում ՀՀ Զինւած ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանեանը դարձել է չեմպիոն:

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խօսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք էք ինձ ուժ տւողը։ Կը հանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանեանը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան  «Արիութեան համար» մեդալակիր  փոխգնդապետ Սարգիս Ստեփանեանը Եւրոպայի կրկնակի եւ աշխարհի արդէն քառակի չեմպիոն է: Վիրաւորւել է 2014 թւականին Արցախի պաշտպանական շրջաններից մէկում հակառակորդի դիւերսիոն գործողութիւնը յետ մղելիս վիրաւոր ծառայակից ընկերոջը ականապատւած տարածքից հանելու ժամանակ, կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։