Հա

Մարզական

02/11/2019 - 08:40

ՖԻԴԷ․ Լեւոն Արոնեանը 8-րդն է

Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը 8-րդ տեղում է։

«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսեայ աղիւսակը։ Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը 8-րդ տեղում է։ Տեղեկացնում է News.am-ը:

Նրանից բարձր վարկանիշ ունեն աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսենը, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան, չինացի Դին Լիրենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյէ-Լագրաւը, ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովը, հոլանդացի Անիշ Գիրին եւ ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին։

Հայաստանի ներկայացուցիչներից 100 ուժեղագոյնների թւում են նաեւ Գաբրիէլ Սարգսեանը (47) եւ Հրանտ Մելքումեանը (79)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։