Հա

Մարզական

03/11/2019 - 08:10

Շախմատի ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 4-րդն է, կանանցը՝ 7-րդը

Վրացական Բաթումի քաղաքում աւարտւեց շախմատի Եւորպայի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Վրացական Բաթումի քաղաքում աւարտւեց շախմատի Եւորպայի առաջնութիւնը:

Վերջին տուորում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 3:1 հաշւով պարտութեան մատնեց Յունաստանի հաւաքականին, եւ գրաւեց չորրորդ տեղը՝ 18 հնարաւորից վաստակելով 13 միաւոր։

Չեմպիոնի կոչումը նւաճեց Ռուսաստանի հաւաքականը, որը վաստակեց 15 միաւոր։ Անգլիան եւ Ուկրայինան վաստակած 14-ական միաւորով զբաղեցրեցին 2-3-րդ հորիզոնականները։

Կանանց Հայաստանի հաւաքականը վերջին տուրում 1.5:2.5 հաշւով պարտւեց Ադրբեջանի հաւաքականին, եւ 11 միաւորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Կանանց մրցապայքարում նոյնպէս մրցակցութիւնից դուրս էին ռուսները: Ռուսաստանի հաւաքականը 16 միաւորով նւաճեց չեմպիոնի կոչումը։ Վրաստանը 15 միաւորով երկրորդն է, իսկ Ադրբեջանը14 միաւորով՝ երրորդը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։