Հա

Մարզական

03/11/2019 - 10:30

Բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը Կալիֆորնիայում իր 12-րդ անընդմէջ յաղթանակն է տարել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանն իր 12-րդ անընդմէջ յաղթանակն է տարել՝ առաւելութեան հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանն իր 12-րդ անընդմէջ յաղթանակն է տարել՝ առաւելութեան հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: 

Այս մասին յայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարութիւնը:

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել է Գոռի առաւելութեամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշւով յաղթանակը շնորհւել է հայ բռնցքամարտիկին:

Այսպիսով, Գոռ Երիցեանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։