Հա

Մարզական

04/11/2019 - 08:40

«Բայերն Միւնխէն»-ը հեռացրել է Նիկօ Կովաչին

Նիկօ Կովաչը հեռացւել է «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից:

«alikonline.ir» - Նիկօ Կովաչը հեռացւել է «Բայերն Միւնխէն»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից:

Միւնխէնեան ակումբը նման որոշում է կայացրել շաբաթ օրը, Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»-ից 1:5 հաշւով կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ:

Գլխաւոր մարզչի պաշտօնում Կովաչին ժամանակաւորապէս կը փոխարինի նրա օգնականներից Հանս-Դիտէր Ֆլիկը, ով թիմը կը ղեկավարի Չեմպիոնների լիգայում յունական «Օլիմպիակոս»-ի եւ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդ»-ի դէմ կարեւոր հանդիպումներում:

Մամուլում արդէն լուրեր են շրջանառւում այն մասին, որ «Բայերն Միւնխէն»-ը հետաքրքրւած է «Իւվենտուս»-ի նախկին գլխաւոր մարզիչ Մասիմիլիանօ Ալեգրիի ծառայութիւններով։

Նշենք, որ եւրոպական գրանտ ակումբներից «Բայերն Միւնխէն»-ն առաջինն է, որ այս մրցաշրջանում հեռացնում է իր գլխաւոր մարզչին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։