Հա

Մարզական

16/11/2019 - 08:30

Հայաստան-Յունաստան՝ 0:1. Հայաստանի հաւաքականը զրկւեց Եւրօ-2020-ի ուղեգրից

Եւրօ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում, Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» ստադիոնում, ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականն ընդունել էր Յունաստանի հաւաքականին:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում, Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» ստադիոնում, ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականն ընդունել էր Յունաստանի հաւաքականին:

Եւրօ-2020 ուղեգիր նւաճելու տեսական շանսերը պահպանելու համար, Հայաստանի ընտրանուն անհրաժեշտ էր միայն յաղթանակ:

Հանդիպման ընթացքը, սակայն, այլ կերպ ստացւեց: Հիւրերը յաղթեցին նւազագոյն՝ 0:1 հաշւով, հանդիպման միակ գնդակը 35-րդ րոպէին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:

Այս հանդիպումն առաջինն էր Հայաստանի ազգային թիմի նորանշանակ գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանի ղեկավարութեամբ:

Այս խմբի միւս հանդիպումներում խմբի առաջատարները՝ Իտալիայի եւ Ֆինլանդիայի հաւաքականները 3-ական անպատասխան գնդակ ուղարկեցին համապատասխանաբար՝ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Լիխտենշտէյնի հաւաքականների դարպասները:

Այսպիսով, J խմբում Իտալիայի եւ Ֆինլանդիայի հաւաքականները գործնականում լուծեցին Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը: Իտալիայի հաւաքականը 27 միաւորով առաջինն է, իսկ Ֆինլանդիայի ընտրանին 18 միաւորով՝ երկրորդը:

Այս յաղթանակի շնորհիւ, Յունաստանի հաւաքականը 11 միաւորով բարձարցաւ 3-րդ հորիզոնական: Հայաստանը 10 միաւորով 4-րդն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։