Հա

Մարզական

01/12/2019 - 09:00

Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա. Եւրօ-2020-ի մահւան խումբը

Երէկ՝ երէկոյեան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցաւ Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը։

«alikonline.ir» - Երէկ՝ երէկոյեան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցաւ Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը։

Եզրափակիչ փուլի մասնակից 24 թիմերը բաժանւեցին 6 խմբում: Ամենաինտրիգայինն, անշուշտ, F խումբն է, ուր մրցելու են Եւրօ-2020-ի ֆաւորիտներից երեքը՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հաւաքականները:

Նշենք, որ արդէն յայտնի է եզրափակիչ փուլի 20 մասնակցի անունները: Մնացեալ 4 ուղեգրերի հասցէատէրերը յայտնի կը դառնան Ազգերի լիգայի փլէյ-օֆֆի արդիւնքում։

Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլը տեղի կունենայ յունիսի 12-ից յուլիսի 12-ը Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդանում, Լոնդոնում, Գլազգոյում, Բաքւում, Բուդապեշտում, Միւնխէնում, Կոպենհագենում, Դուբլինում, Բիլբաոյում եւ Բուխարեստում։

A խումբ (Հռոմ, Բաքու)

Իտալիա

Շւէյցարիա

Թուրքիա

Վելզ

B խումբ (Սանկտ Պետերբուրգ, Կոպենհագեն)

Բելգիա

Ռուսաստան

Դանիա

Ֆինլանդիա

C խումբ (Ամստերդամ, Բուխարեստ)

Ուկրայինա

Հոլանդիա

Աւստրիա

Ազգերի լիգայի փլէյ-օֆֆի D ուղու յաղթող (Վրաստան, Բելառուսիա, Հիւսիսային Մակեդոնիա, Կոսովօ թիմերից մէկը)

D խումբ (Լոնդոն, Գլազգօ)

Անգլիա

Խորւաթիա

Չեխիա

Ազգերի լիգայի C ուղու յաղթող (Շոտլանդիա, Իսրայէլ, Նորւեգիա, Սերբիա թիմերից մէկը)

E խումբ (Բիլբաօ, Դուբլին)

Իսպանիա

Լեհաստան

Շւեդիա

Ազգերի լիգայի B ուղու յաղթող (Բոսնիա եւ Հերցեգովինա, Հիւսիսային Իռլանդիա, Սլովակիա, Իռլանդիա թիմերից մէկը)

F խումբ (Միւնխէն, Բուդապեշտ)

Գերմանիա

Ֆրանսիա

Պորտուգալիա

Ազգերի լիգայի A ուղու յաղթող (Իսլանդիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա թիմերից մէկը)

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։