Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւելիս 3:1 հաշւով պարտութեան մատնեց «Վերոնա»-ին։
«alikonline.ir» - Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւելիս 3:1 հաշւով պարտութեան մատնեց «Վերոնա»-ին։
Տեւական բացակայութիւնից յետոյ, վնասւածքից ապաքինւած Հենրիխ Մխիթարեանը փոխարինման դուրս եկաւ 67-րդ րոպէին: Հայաստանի հաւաքականի աւագն իր վերադարձը նշեց գոլով: Մրցավարի աւելացրած 2-րդ րոպէին, Մխիթարեանը խփեց «Ռոմա»-ի 3-րդ գնդակը:
«Գայլեր»-ն այս յաղթանակից յետոյ 28 միաւորով բարձրացան մրցաշարային աղիւսակի 4-րդ հորիզոնական։