Հա

Մարզական

10/12/2019 - 11:10

Մահացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրէն Մարտիրոստանը

70 տարեկան հասակում կեանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրէն Մարտիրոսեանը։

«alikonline.ir» - 70 տարեկան հասակում կեանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրէն Մարտիրոսեանը։ Այս մասին ըստ Sputnik Արմենիայի տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտօնական կայքէջը։

Լեգենդար ֆուտբոլիստի անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանաւոր էջերի հետ:

Սուրէն Մարտիրոսեանը մեծ դերակատարութիւն է ունեցել 70-ական թւականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախութեան բազմաթիւ պահեր պարգեւելով աշխարհասփիւռ հայութեանը: 2019 թւականի յունիսին Սուրէն Մարտիրոսեանին շնորհւել է ՀՖՖ ոսկէ յուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ աւանդի համար:

Սուրէն Մարտիրոսեանի հոգեհանգստի արարողութիւնը կը կայանայ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգւածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Սուրէն Մարտիրոսեանը ծնւել է 1949 թ.-ի մարտի 18-ին Երեւանում։ Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդէս է եկել 1966-77 թթ., ապա խաղացել է Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ում։

1987-89 թթ. եղել է Երեւանի «Արարատ»-ի մարզիչը։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի եւ ձեռք բերած փայլուն նւաճումների համար Սուրէն Մարտիրոսեանը պարգեւատրւել է «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։