Հա

Մարզական

23/12/2019 - 13:40

Թեհրանահայ քոյրերը՝ «Իրանզամին» միջազգային 15-րդ մրցաշարի մեդալակիրներ

Նելլի եւ Աննամարիա Եղիայեան քոյրերին յաջողւեց «Իրանզամին» կարատէի միջազգային 15-րդ մրցաշարի 12-ից 14 եւ մինչեւ 10 տարեկանների տարիքային կարգերում արժանանալ Քաթա մրցաձեւի ոսկէ եւ արծաթէ մեդալների:

Նելլի Եղիայեանը նւաճեց ոսկի, իսկ Աննամարիան՝ արծաթ

 

«ԱԼԻՔ» - Նելլի եւ Աննամարիա Եղիայեան քոյրերին յաջողւեց «Իրանզամին» կարատէի միջազգային 15-րդ մրցաշարի 12-ից 14 եւ մինչեւ 10 տարեկանների տարիքային կարգերում արժանանալ Քաթա մրցաձեւի ոսկէ եւ արծաթէ մեդալների:

Մրցոյթը, որին մասնակցում էին 8 երկրներից կարատէիստներ, տեղի ունեցաւ դեկտեմբերի 18-ից՝ 20-ը Թեհրանի «Մոալէմ» մարզադահլիճի թաթամիում:

Յատկանշական է, որ  թիմային հաշւարկով Իրանը կանգնեց առաջին տեղում, Հարաւային Կորէան՝ երկրորդ, իսկ Հայաստանի կարատէիստներին յաջողւեց տուն տանել բրոնզէ գաւաթը:

Երիտասարդների տարիքայինում Իրանի կարատէիստները կրկնեցին աւագ մրցակիցների արդիւնքը, իսկ Հայաստանի պատանիներին յաջողւեց այս անգամ գերազանցել կորէացիներին, կանգնելով պատւանդանի երկրորդ պատւաւոր հարթակին:

Երկաթէ բռունցքներով՝ Աննամարիան ու Նելլին մրցաշարի  թաթամի դուրս եկան Թեհրանի «Ղադիր» ակումբի անունից, որտեղ անց են կացնում իրենց մարզումները:

Քոյրերը սովորում են հայոց ազգ. «Արարատ» դպրոցում: Նրանք 7-րդ եւ 3-րդ դասարանի աշակերտուհիներ են: Ապրում են Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում:

Յարակից լուրեր

  • Դուք հերոս էք. Փարիզի քաղաքապետը մեդալ է շնորհել Կարօ Փայլանին
    Դուք հերոս էք. Փարիզի քաղաքապետը մեդալ է շնորհել Կարօ Փայլանին

    Կարօ Փայլանը պարգեւատրւել է Փարիզի քաղաքային խորհրդի կողմից շնորհւած մեդալով:

  • 2 ոսկի, Հայաստանի կարատէիստների վաստակը՝ Թեհրանի միջազգային խոշոր մրցաշարից
    2 ոսկի, Հայաստանի կարատէիստների վաստակը՝ Թեհրանի միջազգային խոշոր մրցաշարից

    Հայաստանի Կիոկոշինքայ մարտարւեստի կարատէիստները, ուրբաթ, հոկտեմբերի 21-ին, մասնակցելով Թեհրանի Կարատէ-Կիոկոշինքայի միջազգային խոշուր մրցաշարին, Նայիրի Մելիքեանի (70 կգ. քաշային կարգ) եւ Արարատ Յովսէփեանի (60 կգ. քաշային կարգ) շնորհիւ երկու անգամ հնչեցրին Հայաստանի հիմնը, արժանանալով մրցաշարի առաջին մրցանակին:

  • Սա դեռ սկիզբն է
    Սա դեռ սկիզբն է

    Հանդիպել 13-ամեայ պատանուհուն ով ապրած տարիների կրկնակիից աւելին մեդալներ ու մարզական տիտղոսների տէր է իւրայատուկ է որպէս այդպիսին: Եւ հէնց այդպիսին էր վիճակս, երբ նախապէս պայմանաւորւած ժամին կայացաւ Մելանիի հետ մեր այս հանդիպումը, «Արմենիա» սրճարանի յարկի տակ: Մելանիի մասին միայն այսքանը, որ մասնակցած բոլոր մրցաշարերից ստացած իր տպաւորութիւններն ու փորձառութիւնները միանգամից երեւում է նրա արտայայտութիւններում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։