Հա

Մարզական

28/12/2019 - 08:00

ԱԱ. Լեւոն Արոնեանի յաղթանակները. Երկրորդ խաղային օրւայ ամփոփում

Մոսկւայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնութիւնում դեկտեմբերի 27-ին տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները:

«alikonline.ir» - Մոսկւայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնութիւնում դեկտեմբերի 27-ին տեղի են ունեցել 6-ից 10-րդ տուրերի պարտիաները. տեղեկացնում է News.am-ը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 8-րդ տուրում սպիտակներով յաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսէյ Սարանայի նկատմամբ: 10-րդ տուրում Արոնեանը սպիտակներով ուժեղ է գտնւել ուկրայինացի Ալեքսանդր Զուբովից:

6-րդ տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի է խաղացել Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուզիայի, 7-րդ տուրում՝ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի, 9-րդ տուրում՝ ռուսաստանցի Պեոտր Սւիդլերի հետ:

Լեւոն Արոնեանն այժմ ունի 7 միաւոր եւ բաժանում է 5-ից 15-րդ տեղերը:

Հայաստանի միւս ներկայացուցիչներից Գաբրիէլ Սարգսեանը 6.5 միաւորով բաժանում է 15-34-րդ տեղը: Զաւէն Անդրիասեանը 6 միաւորով բաժանում է 35-60-րդ տեղը: Հրանտ Մելքումեանը, Տիգրան Պետրոսեանը, Արման Փաշիկեանը ունեն 5.5 միաւոր եւ բաժանում են 61-90-րդ տեղը: Մանուէլ Պետրոսեանը 5 միաւորով բաժանում է 91-124-րդ տեղը:

Մրցաշարային աղիւսակի առաջատարը նորւեգացի Մագնուս Կառլսէնն է՝ 8 միաւորով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։