Հա

Մարզական

29/12/2019 - 08:20

Կառլսէնն՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնեանը 5-րդն է

Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի յաղթանակով աւարտւեց Մոսկւայում անցկացւած արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը։ Նորւեգացի գրոսմայստերը 15 հնարաւորից վաստակեց 11.5 միաւոր եւ երրորդ անգամ նւաճեց արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը։

«alikonline.ir» - Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի յաղթանակով աւարտւեց Մոսկւայում անցկացւած արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը։ Նորւեգացի գրոսմայստերը 15 հնարաւորից վաստակեց 11.5 միաւոր եւ երրորդ անգամ նւաճեց արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Նա նաեւ կայծակնային խաղի աշխարհի քառակի չեմպիոն է։ 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 10 միաւորով գրաւեց 5-րդ տեղը։ Այս մրցաշարում Արոնեանը պարտւեց միայն Կառլսէնին, որի հետ մրցեց 12-րդ տուրում։ Երրորդ մրցումային օրւայ միւս չորս պարտիաներում Արոնեանը պարտութեան մատնեց վիետնամցի Լէ Կուանգ Լիեմին, հնդիկ Սուրիա Գանգուլիին, ոչ ոքի խաղաց չինացի Հաօ Վանի եւ իսպանացի Դաւիդ Անտոնի հետ։

Հայաստանի միւս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումեանը 9.5 միաւորով գրաւեց 18-րդ տեղը, Գաբրիէլ Սարգսեանը վաստակեց 8.5 միաւոր եւ 54-րդն է, Զաւէն Անդրիասեանը 8 միաւորով 71-րդն է, Մանուէլ Պետրոսեանը 8 միաւորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկեանը 7.5 միաւորով 108-րդն է, Տիգրան Պետրոսեանը 6.5 միաւորով 161-րդն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։