Հա

Մարզական

14/01/2020 - 08:10

«Բարսելոնա»-ն հեռացրեց Էռնեստօ Վալւերդէին. նրան կը փոխարինի Կիկէ Սետիէնին

«Բարսելոնա»-ն գլխաւոր մարզիչի պաշտօնից հեռացրեց Էռնեստօ Վալւերդէին:

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ն գլխաւոր մարզիչի պաշտօնից հեռացրեց Էռնեստօ Վալւերդէին:

Վալւերդէն երէկ հանդիպում է ունեցել «Բարսելոնա»-ի նախագահ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը հասել են համաձայնութեան պայմանագրի խզման վերաբերեալ։ Պայմանագիրը նախատեսւած էր մինչեւ այս մրցաշրջանի աւարտը։

Նշենք, որ Վալւերդէին «Բարսա»-ն գլխաւորում էր 2017 թւականից։ Նրա ղեկավարութեամբ կատալոնական ակումբը դարձաւ Իսպանիայի կրկնակի չեմպիոն, մէկական անգամ նւաճեց երկրի գաւաթն ու սուպերգաւաթը։

55-ամեայ մասնագէտի պաշտօնանկ անելու առիթը եղաւ Իսպանիայի սուպերգաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչում «Աթլետիկօ Մադրիդ»-ից կրած 2։3 հաշւով պարտութիւնը։

Արդէն յայտնի է, որ «Բարսելոնա»-ի գլխաւոր մարզչի պաշտօնում Վալւերդէին կը փոխարինի Կիկէ Սետիէնին:

61-ամեայ իսպանացի մասնագէտի հետ ակումբը կնքել է 2.5 տարւայ պայմանագիր:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։