Հա

Մարզական

15/01/2020 - 10:10

Ինչ կը տայ Հայաստանի ազգային հաւաքականին Արամ Հայրապետեանի տեղափոխութիւնը Իրան. Բերեզովսկու կարծիքը

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետեանը տեղափոխւեց Իրան: Ի՞նչ կը տայ այս տեղափոխութիւնը Հայրապետեանին եւ, հետեւաբար, նաեւ Հայաստանի հաւաքականին:

«alikonline.ir» - Ֆուտբոլում ընդունւած կարգի համաձայն` դարպասապահը թիմի կէսն է: Հայաստանի ազգային հաւաքականի դարպասապահի հարցը քննարկման թեմա է այն օրից, երբ Ռոման Բերեզովսկին աւարտեց իր կարիերան:

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի հիմնական դարպասապահ Արամ Հայրապետեանը տեղափոխւեց Իրան: Ի՞նչ կը տայ այս տեղափոխութիւնը Հայրապետեանին եւ, հետեւաբար, նաեւ Հայաստանի հաւաքականին: Sputnik Արմենիայի հետ զրոյցում Հայաստանի ազգային հաւաքականի նախկին դարպասապահ եւ դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին ասում է, որ Իրանի առաջնութիւնն աւելի բարձր մակարդակ ունի, եւ Հայրապետեանի համար դժւար է լինելու, բայց նաեւ շատ օգտակար:

«Արամ Հայրապետեանի տեղափոխութիւնն այլ առաջնութիւն երեւի թէ ժամանակի հրամայականն էր: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի բարձրագոյն խմբի մակարդակն այնքան էլ բարձր չէ: Արտասահմանում խաղալը փորձութիւն է, որը նաեւ կաւելացնի Հայրապետեանի փորձը: Չեմ ուզում ասել, որ նա փորձառու չէ, բայց Իրանի առաջնութիւնում հաստատւելու եւ դրսեւորւելու համար նոր որակներ են հարկաւոր: Եւ դա առաջին հերթին կայունութիւնն է` դարպասապահի համար կարեւոր գործօնը։ Չէ որ դարպասապահի սխալը անմիջապէս անդրադառնում է խաղի արդիւնքի վրայ»,- նշեց Բերեզովսկին:

Նա յիշեց, որ Հայաստանի հաւաքականի շատ խաղերում Արամ Հայրապետեանը հիանալի դրւագներ է ցուցադրել, փրկել մեր թիմին անխուսափելի թւացող գոլերից, անհաւանական «սէյւեր» կատարել, որոշ խաղերում նրա շնորհիւ թիմը հասել է յաղթանակի: Բայց եղել են նաեւ սխալներ, որոնք նոյնպէս անսպասելի ու անհաւանական են թւացել։

«Հայրապետեանը բնաւորութեամբ մարտիկ է: Նա երբեք չի յանձնւում ու շատ էմոցիանալ է: Միգուցէ հէնց էմոցիոնալ լինելն է նրան երբեմն խանգարել: Ինքն ազգային հաւաքականի դարպասապահն է, ու պէտք է հիմա Իրանում իր կարգով հիմա ապացուցի, որ իզուր չեն իրեն վստահում տեղը թիմի դարպասում»,- աւելացրեց Բերեզովսկին:

Հայրապետեանի հետ մէկտեղ, ինչ-որ զուգադիպութեամբ նոր ակումբ տեղափոխւեց նաեւ Հայաստանի հաւաքականի «մշտական» թեկնածու համարւող Դաւիթ Իւրչենկոն: Երկար ժամանակ մենք սպասում էինք այս դարպասապահին մեր հաւաքականի կազմում, հիմա Իւրչենկոն արդէն Ռուսաստանում չէ եւ հանդէս է գալու Ղազախստանում: Կարագանդայի «Շախտեոր»-ի կազմում Իւրչենկոյին այժմ ոչ մի սահմանափակում չի խանգարում: Կարող է արդեօ՞ք Իւրչենկոն յայտնւի մեր հաւաքականում:

«Այն, որ Իւրչենկոն կարող է Հայաստանի հաւաքականին օգտակար լինել` դրանում երկու կարծիք լինել չի կարող: Նա 33 տարեկան է` դարպասապահի համար շատ լաւ տարիք: Ունի մեծ փորձ: Բայց ես չգիտեմ ուզո՞ւմ է նա արդեօք խաղալ Հայաստանի հաւաքականում, կամ ուզում են նրան տեսնել մեր թիմում ֆուտբոլային գերատեսչութեան՝ ՀՖՖ-ի ղեկավարները: Որպէս դարպասապահ վստահ կասեմ, որ նրա ներկայութիւնը մեր հաւաքականում մրցակցութիւն կապահովի ու կը լինի միայն օգտաբեր»,- ասեց Բերեզովսկին:

Յաւելենք, որ Դաւիթ Իւրչենկոն մեր հաւաքականի կազմում չէր կարողանում խաղալ, քանի որ Հայաստանի քաղաքացի դառնալով, Ռուսաստանում կը համարւէր լեգիոներ: Իսկ հիմա Ղազախստանում ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլեւս լեգիոներ չեն համարւում, եւ Իւրչենկոն, ցանկութեան դէպքում, կարող է շատ հանգիստ խաղալ նաեւ Հայաստանի հաւաքականի կազմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։