Հա

Մարզական

16/01/2020 - 08:00

Մեսսի. «Իմ եւ Ռոնալդուի մրցակցութիւնն առանձնայատուկ էր եւ ընդմիշտ կը մնայ մարդկանց յիշողութեան մէջ»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին խօսել է Մադրիդի «Ռէալ»-ի նախկին յարձակւող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցութեան մասին։

«alikonline.ir» - Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին խօսել է Մադրիդի «Ռէալ»-ի նախկին յարձակւող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցութեան մասին։ Գրում է News.am-ը:

«Իմ եւ Ռոնալդուի մրցակցութիւնն առանձնայատուկ էր եւ ընդմիշտ կը մնայ մարդկանց յիշողութեան մէջ, քանի որ դժւար է այդպիսի մակարդակ ապահովել այդքան տեւական ժամանակ։ Դրան գումարած մենք մրցակցում էինք չափազանց պահանջկոտ թիմերում։ «Ռէալ»-ն ու «Բարսելոնա»-ն լաւագոյններն են աշխարհում։

Հաւասար պայքարը շարունակւեց երկար տարիներ։ Մարզական դիմակայութիւնը անձնական մակարդակի վրայ հաճելի էր։ Կարծում եմ՝ մարդիկ նոյնպէս հաճոյք էին ստանում դրանից։

Անկասկած, երբ Ռոնալդուն խաղում էր «Ռէալ»-ում, մեր հանդիպումներն առանձնայատուկ էին։ «Ռէալ»-ի հետ մեր հանդիպումները միշտ են կարեւոր, բայց Ռոնալդուի հետ դրանք աւելի տարբերւող էին։ Հիմա այդ ամէնն անցեալում է եւ պէտք է առաջ շարժւել»,- ասել է Մեսսին DAZN-ին, փոխանցում է Goal.com-ը։

Յիշեցնենք, որ Ռոնալդուն 2018-ի ամռանը տեղափոխւեց Թուրինի «Իւվենտուս»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։