Հա

Մարզական

16/01/2020 - 09:10

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թւականի խորհրդանշական հաւաքականը

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայութիւնը հրապարակել է 2019 թւականի խորհրդանշական հաւաքականի կազմը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայութիւնը հրապարակել է 2019 թւականի խորհրդանշական հաւաքականի կազմը: Տեղեկացնում է News.am-ը:

Խորհրդանշական հաւաքականը կազմել են ֆուտբոլասէրները ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքում անցկացւած քւէարկութեան միջոցով:

2019 թւականի խորհրդանշական հաւաքականում ամենամեծ թւով ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի գաւաթակիր «Լիւերպուլ»-ը՝ 5 ֆուտբոլիստ:

Դարպասապահ՝ Ալիսոն Բեքէր («Լիւերպուլ»)

Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Էնդրու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դէյք (բոլորը՝ «Լիւերպուլ»), Մաթէյս դէ Լիխտ («Այաքս»/«Իւվենտուս»)

Կիսապաշտպաններ՝ Ֆրենկի դէ Եոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Կեւին դէ Բրույնէ («Մանչեսթեր Սիթի»)

Յարձակւողներ՝ Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Իւվենտուս»), Սադիօ Մանէ («Լիւերպուլ»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բաւարիա»):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։