Հա

Մարզական

16/01/2020 - 09:30

Ընկերական ֆուտսալի խաղ «Արարատ»-ի երէց խումբը «Շահրդարի մանթաղէ 3» խմբի հետ

Երեքշաբթի, յունւարի 14-ին «Արարատ»-ի երէց խումբը ընկերական ֆուտսալի խաղ ունեցաւ «Շահրդարի մանթաղէ 3» խմբի հետ «Սասունցի Դաւիթ» սրահում։

Երեքշաբթի, յունւարի 14-ին «Արարատ»-ի երէց խումբը ընկերական ֆուտսալի խաղ ունեցաւ «Շահրդարի մանթաղէ 3» խմբի հետ «Սասունցի Դաւիթ» սրահում։

Խաղի արդիւնքն էր՝ «Արարատ»՝ 6 - «Շահրդարի մանթաղէ 3»՝ 4:

Խաղը նւիրւեց կազմակերպութեան հիմնադրման 75-ամեակին։ Քաղաքապետարանի խմբի կազմում մասնակցում էին Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Սալիմին եւ նոյն շրջանի առաջին ենթաշրջանի քաղաքապետ՝ պրն. Խանալին։

Վերջում «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից իր խօսքը արտայայտեց նախագահ՝ ընկ. Հարմիկ Զովելեանը եւ դրանից յետոյ փոխադարձ կարգով յանձնւեց գնահատագրեր։

Հիւրերը այնուհետեւ հիւրընկալւեցին համեստ ընդունելութեամբ։

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։