Հա

Մարզական

20/01/2020 - 08:10

Արթուր Ալեքսանեանը եզրափակիչում յաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալեանը՝ արծաթէ մեդալակիր

Յունահռոմէական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եւրոպայի քառակի եւ Եւրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը ոսկէ մեդալ նւաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անւան Գրան Պրի մրցաշարում:

«alikonline.ir» - Յունահռոմէական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եւրոպայի քառակի եւ Եւրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը ոսկէ մեդալ նւաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անւան Գրան Պրի մրցաշարում:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանեանը 3:1 հաշւով յաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին: Եզրափակիչ գօտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հաւասար ակտիւութեամբ: Մեկնարկից մէկ րոպէ անց գորգի մրցավարը Արթուր Ալեքսանեանին պասիւութիւն տւեց եւ մէկ միաւոր շնորհեց ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիեւը պարտերից աշխատելու հնարաւորութիւն ստացաւ, սակայն Արթուր Ալեքսանեանին գետնից պոկել չկարողացաւ: Ըմբիշները հանգստի գնացին 1:0 հաշւով՝ ադրբեջանցու առաւելութեամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանեանը նախ մէկ միաւոր վաստակեց մրցակցի պասիւութեան համար, ապա երկու միաւորանոց գլորում կատարեց պարտերից: Գօտեմարտն աւարտւեց 3:1 հաշւով՝ Արթուր Ալեքսանեանի յաղթանակով:

Արթուր Ալեքսանեանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գօտեմարտում 97 կգ. քաշայինների պայքարում 10:1 հաշւով յաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրւանիձէնին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշւով առաւելութեան հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեւին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Արթուր Ալեքսանեանի առաջին մրցելոյթն է վնասւածքից յետոյ: Յիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնութիւնում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասւածքի պատճառով հրաժարւեց եզրափակիչ գօտեմարտից:

77 կգ. քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալեանը նւաճեց արծաթէ մեդալ՝ 2:5 հաշւով պարտւելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին: Եզրափակիչ գօտեմարտի մեկնարկից 15 վայրկեան անց Չալեանը նախ՝ մէկ միաւոր վաստակեց, ապա՝ պարտերից շարունակելու հնարաւորութիւն ստացաւ: Գլորում կատարելիս Չալեանը յայտնւեց մրցակցի տակ՝ 1 միաւոր տալով ղազախ ըմբիշին: Դեմեւ Ժադրաեւին յաջողւեց եւս մէկ երկու միաւորանոց գլորում կատարել՝ հաշիւը դարձնելով 3:1: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիւութիւն նշանակեց Չալեանին՝ եւս մէկ միաւոր շնորհելով ղազախ ըմբիշին: Պարտերում, սակայն, Դեմեւ Ժադրաեւին չյաջողւեց պոկել Չալեանին: Գօտեմարտի աւարտին երկու ըմբիշներին յաջողւեց մէկական միաւոր վաստակել՝ պայքարն աւարտելով 5:2՝ Դեմեւ Ժադրաեւի յաղթանակով:

Չալեանը պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշւով առաւելութեան էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էւրիկ Նիկողոսեանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշւով յաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկւաձէի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշւով յաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։