Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ, աշխարհի, Եւրոպայի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը յաւակնում է «Տարւայ ծանրամարտիկ» կոչմանը:
«alikonline.ir» - Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ, աշխարհի, Եւրոպայի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը յաւակնում է «Տարւայ ծանրամարտիկ» կոչմանը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտօնական կայքէջում անցկացնում է քւէարկութիւն, որտեղ 5 ծանրորդների շարքում է նաեւ Սիմոն Մարտիրոսեանը: Քւէարկութիւնը կը տեւի մինչեւ փետրւարի 10-ը։
2019 թւականին Սիմոն Մարտիրոսեանը դարձաւ աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն: Նախորդ տարւայ վերջին յայտնի դարձաւ, որ Մարտիրոսեանը կարժանանայ Ռիոյի 31-րդ Ամառային Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռեւս 2012 թւականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: