Հա

Մարզական

26/01/2020 - 08:30

Ասիայի Չեմպիոնների լիգայի ընտրական փուլ. Իրանական ակումբների վստահ մեկնարկը

Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2020 թւականի մրցաշրջանի ընտրական փուլը:

«alikonline.ir» - Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2020 թւականի մրցաշրջանի ընտրական փուլը:

Երէկ՝ յունւարի 25-ին խաղադաշտ դուրս եկան այս փուլի մասնակից իրանական երկու թիմերը՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ն ու Մաշհադի «Շահրէ Խոդրօ»-ն, որոնք AFC-ի կողմնակալ որոշման արդիւնքում ստիպւած էին սեփական յարկի տակ հանդիպումներն անցկացնել չէզոք դաշտում:

Դուբայում «Էսթեղլալ»-ը հիւրընկալել էր Քուվէյթի «Ալ Քուվէյթ»-ին: Հանդիպման ընթացքում մայարքաղաքի «կապոյտներ»-ն ունէին խաղային եւ տարածքային շօշափելի առաւելութիւն, որն էլ նիւթականի վերածեցին երեք անգամ: «Էսթեղլալ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան նիգերացի յարձակւող Շէյխ Դիաբաթէն (27-րդ եւ 53-րդ րոպէ), եւ Վորիա Ղաֆուրին (59-րդ րոպէ): Վերջնահաշիւը 3:0 էր՝ յօգուտ «Էսթեղլալ»-ի:

Շարջաում «Շահրէ Խոդրօ»-ն հիւրընկալել էր Բահրէյնի «Ալ Րիֆֆա»-ին: Հանդիպման հաշիւը 19-րդ րոպէին բացեց Մոհամմադ Ռեզա Խալաթբարին: 35-րդ րոպէին Սալեհ Թահէրը հաշւում վերկանագնեց հաւասարութիւնը, իսկ հանդիպման աւարտից 7 րոպէ առաջ Ամին Ղասեմի Նեժադը խփեց «Շահրէ Խոդրօ»-ի յաղթական գնդակը: Վերջնահաշիւը 2:1 էր՝ յօգուտ «Շահրէ Խոդրօ»-ի:

Այսպիսով իրանական երկու ակումբներին յաջողւեց յաղթահարել Play-off-ի առաջին փուլը: Երկրոդ փուլում «Էսթեղլալ»-ը մրցակցի դաշտում ուժերը կը չափի կատարական «Ալ Րայան»-ի հետ, իսկ «Շահրէ Խոդրօ»-ն՝ կատարական մէկ այլ ակումբի՝ «Ալ Սայլիեա»-ի հետ:

Յիշեցնենք, որ ընտրական իւրաքանչիւր փուլում թիմերն անց են կացնում ընդամենը մէկ հանդիպում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։