Հա

Մարզական

27/01/2020 - 08:40

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհւել է օդային աղէտում

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամեայ Կոբի Բրայանտը զոհւել է իր մասնաւոր՝ Sikorsky S-76 ուղղաթիռի կործանման հետեւանքով:

«alikonline.ir» - Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամեայ Կոբի Բրայանտը զոհւել է իր մասնաւոր՝ Sikorsky S-76 ուղղաթիռի կործանման հետեւանքով. հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր, այդ թւում՝ նրա 13-ամեայ դուստր Ջիաննա Բրայանտը, որոնք նոյնպէս զոհւել են:

Հայր եւ դուստր ուղեւորւելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնւում է Մամբայում։ Ջիաննան Բրայանտի չորս դուստրերից 2-րդն է։

Բրայանտը մշտապէս օգտւել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելէս Լէյքերզ»-ում հանդէս գալու տարիներից։

Նախնական վարկածով դէպքը տեղի է ունեցել ուղղաթիռի անվտանգութեան համակարգի անսարքութեան պատճառով:

Լեգենդար բասկետբոլիստը, որը կարիերան աւարտել էր 2016-ին, NBA-ի հնգակի չեմպիոն է։ Բրայանտը Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդէս է եկել «Լոս Անջելէս Լէյքերզ»-ում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։