Հա

Մարզական

27/01/2020 - 12:40

Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գարբիս Զաքարեանը

Թուրքիայում 90 տարեկան հասակում մահացել է «երկաթէ բռունցք» մականունը ստացած բռնցքամարտիկ Գարբիս Զաքարեանը:

«alikonline.ir» - Թուրքիայում 90 տարեկան հասակում մահացել է «երկաթէ բռունցք» մականունը ստացած բռնցքամարտիկ Գարբիս Զաքարեանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Զաքարեանը ծնւել է Ստամբուլում 1930 թ. յունիսի 2-ին հայկական ընտանիքում: 24 տարեկան հասակում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ մտնելով պատմութեան մէջ: 1966 թ.՝ 22 տարւայ կարիերան աւարտելուց յետոյ սկսում է զբաղւել մարզչական աշխատանքով եւ նոր բռնցքամարտիկներ պատրաստելով:

Յիշատակման արարողութիւնը տեղի կունենայ Բէյօղլուի Ս. Երրորդութիւն եկեղեցում՝ յունւարի 29-ին, իսկ հողին կը յանձնւի Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։