Հա

Մարզական

30/01/2020 - 08:05

Մխիթարեան. «Ինձ համար մեծ պատիւ է իմ երկրի լաւագոյն ֆուտբոլիստ ընտրւելը»

Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն անդրադարձել է «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» անւանակարգում տարած յաղթանակին:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն անդրադարձել է «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» անւանակարգում տարած յաղթանակին:

«Ինձ համար մեծ պատիւ է 9-րդ անգամ իմ երկրի լաւագոյն ֆուտբոլիստ ընտրւելը: Շնորհակալ եմ բոլորից, որոնք իրենց ձայնը տւել են ինձ»,- գրել է Մխիթարեանն Ինստագրամի իր պաշտօնական էջում:

Յիշեցնենք, որ հաւաքելով 109 միաւոր` Հայաստանի  լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, որն արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միաւորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հաւաքականի եւ գերմանական «Հոֆենհայմ»-ի յարձակւող Սարգիս Ադամեանը:

61 միաւորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հաւաքականի եւ ղազախական «Աստանա» ակումբի յարձակւող Տիգրան Բարսեղեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։