Հա

Մարզական

05/02/2020 - 08:20

«International Fajr Cup». Յակոբ Մկրտչեանը՝ արծաթէ մեդալակիր

Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը արծաթե մեդալ է նւաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«alikonline.ir» - Աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը արծաթէ մեդալ է նւաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Հաղորդում է News.am-ը:

96 կգ. քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնը պոկել է 155 կգ., բայց ձախողել է այս վարժութեան երկրորդ եւ երրորդ մօտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 160 կգ.-ը: Հրում վարժութիւնում առաջին մօտեցմամբ գլխավերեւում պահեց 190 կգ., յաջորդ երկու մօտեցումները կրկին ձախողեց: Երկամարտի 345 կգ. արդիւնքով Յակոբ Մկրտչեանը նւաճեց արծաթէ մեդալ:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արժանացաւ նաեւ պոկում եւ հրում վարժութիւնների փոքր բրոնզէ մեդաներին:

Յիշեցնենք, որ Յակոբ Մկրտչեանը Կատարի մրցաշարից է հանդէս գալիս 96 կգ.-ում: Մկրտչեանը աշխարհի եւ Եւրոպայի ոսկէ մեդալները նւաճել է 89 կգ. ոչ օլիմպիական քաշում:

Աշխարհի առաջնութիւնից յետոյ էր, որ քաշային կարգը փոխելու է օլիմպիական վարկանիշների համար պայքարելու նպատակով: Առաջին մրցելոյթը նոր քաշում եղել է «Qatar International Cup»-ը, որտեղ զբաղեցրել էր 7-րդ տեղը:

Հայաստանի հաւաքականի կազմում փետրւարի 3-ին մրցահարթակ էր դուրս եկել նաեւ 2016 թւականի Եւրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետեանը, որը փոքր ոսկէ մեդալ է նւաճել պոկում վարժութիւնում:

Փաշիկ Ալավերդեանի գլխաւորած հաւաքականի կազմում վարկանիշային մրցաշարում կը մասնակցեն նաեւ աշխարհի եւ Եւրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսեանը եւ աշխարհի, Եւրոպայի բրոզէ մեդալակիր Ռուբէն Ալեքսանեանը: Փետրւարի 4-ին երկու ծանրորդներն էլ կը պայքարեն գերծանր (+109) կգ. քաշային կարգում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։