Հայաստանի ծանրամարտի անդամ, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալակիր Սիմոն Մարտիրոսեանը երկրորդն է Իրանի վարկանիշային մրցաշարում:
«alikonline.ir» - Հայաստանի ծանրամարտի անդամ, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալակիր Սիմոն Մարտիրոսեանը երկրորդն է Իրանի վարկանիշային մրցաշարում:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Իրանում ընթացող օլիմպիական վարկանիշային համարւող «Fajr Cup»-ի գերծանր քաշային կարգում Մարտիրոսեանը պոկում վարժութիւնում գլխավերեւում պահեց 180 կգ., իսկ հրումում` 230 կգ.: Երկամարտի 410 կգ արդիւնքով Մարտիրոսեանը երկրորդն էր:
Այս քաշային կարգում վնասւածքի պատճառով մրցաշարին չմասնակցեց Ռուբէն Ալեքսանեանն, ով թիմի հետ մեկնել էր Իրան: