Հա

Մարզական

12/02/2020 - 08:28

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի ոչ այնքան վստահ մեկնարկը

Ասիայի Չեմպիոնների լիգայի 2020 թւականի Մրցաշրջանում մեկնրակեց խմբային փուլը:

«alikonline.ir»- Ասիայի Չեմպիոնների լիգայի 2020 թւականի Մրցաշրջանում մեկնրակեց խմբային փուլը:

Խմբային փուլի մեկնարկն այնքան էլ յաջող չստացւեց իրանական թիմերի համար: «Փերսփոլիս»-ը եւ «Շահրէ Խոդրօ»-ն պարտւեցին մրցակիցներին, «Էսթեղլալ»-ը ոչ ոքի խաղաց, եւ միայն «Սեփահան»-ին յաջողւեց յաղթանակ տանել առաջին տուրում:

A խմբում «Էսթեղլալ»-ն արտագնայ խաղում ուժերը չափեց Իրաքի «Ալ Շորթէ»-ի դէմ պայքարում: Հանդիպումն աւարտւեց ոչ ոքի՝ 1:1 հաշւով:

B Խմբում Մաշհադի «Շահրէ Խոդրօ»-ի մրցակիցը Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ն էր: Այս հանդիպումն աւարտւեց սաուդական ակումբը յաղթանակով՝ 2:0 հաշւով:

C խմբում կայացաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի արեւմտեան գօտու խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը: Դուհայում ուժերը չափեցին Կատարի «Ալ Դուհէյլ»-ն ու «Փերսփոլիս»-ը: Արդէն ինչ-որ ձեւով դասական դիմակայութեան վերածւած այս երկու թիմերի հանդիպումն աւարտւեց կատարական թիմի յաղթանակով՝ 2:0 հաշւով:

D Խմբում Սպահանի «Սեփահան»-ի մեկնարկը հիանալի ստացւեց: Հիւրընկալւելիս «Սեփահան»-ը խոշոր 4:0 հաշւով պարտութեան մատնեց ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։