Հա

Մարզական

13/02/2020 - 08:46

Ըմբշամարտի ԵԱ. Հայ ըմբիշների հարուստ աւարը՝ Հռոմից

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում աւարտւեց յունահռոմէկան ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

«alikonline.ir»- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում աւարտւեց յունահռոմէկան ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

Մրցաշարի վերջին օրը շատ յաջող ստացւեց Հայաստանի հաւաքականի համար: Հայ ըմբիշները նւաճեցին 2 ոսկէ եւ 1 բրոնզէ մեդալ:

97 կգ քաշային կարգում ինչպէս միշտ, մրցակցութիւնից դուրս էր օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը: Եզրափակիչ գօտեմարտում նա առանց որեւէ բարդութեան, 7:1 հաշւով պարտութեան մատնեց Իտալիան ներկայացնող, վրացի ըմբիշ Նիկոլոս Կախելաշւիլիին՝ նւաճելով ոսկէ մեդալ: Սա Եւրոպայի առաջնութիւններում Արթուր Ալեքսանեանի 5-րդ ոսկէ մեդալն էր:

Իսկական սենսացիայի հեղինակ դարձաւ 60 կգ քաշային, երիտասարդների Եւրոպայի չեմպիոն Գէորգ Ղարիբեանը, ով եզրափակչում գօտեմարտեց երիտասարդների աշխարհի եռակի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ համառ պայքարում հռչակւեց Եվրոպայի չեմպիոն: Գօտեմարտն աւարտւեց 5:5 հաշւով, սակայն Գէորգը վերջին միաւորը նւաճելու շնորհիւ յաղթեց գոտեմարտում: 26-ամեայ հայ ըմբիշն առաջին մեդալը նւաճեց մեծահասակների կազմում:

Օրը յաջող ստացւեց նաեւ 67 կգ. քաշային կարգում հանդէս եկող Կարէն Ասլանեանի համար, ով երրորդ տեղի համար պայքարում 7:5 հաշւով պարտութեան մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստւան Վանզային, եւ նւաճեց բրոնզէ մեդալ:

Այսպիսով Հայաստանի հաւաքականը նւաճելով 2 ոսկէ եւ 2 արծաթէ մեդալներ, հանգրւանեց մեդալների ընդհանուր հաշւարկ 2-րդ հորիզոնականում, զիջելով միայն Ադրբեջանի հաւաքականին, որը նւաճեց 2 ոսկէ եւ 4 բրոնզէ մեդալներ:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։