Հա

Մարզական

15/02/2020 - 08:00

Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրեանը կը պայքարի բրոնզէ մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան 57 կգ. քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրեանը 3:6 հաշւով պարտւեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլէյման Աթլիին եւ կը պայքարի բրոնզէ մեդալի համար:

«alikonline.ir» - Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան 57 կգ. քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրեանը 3:6 հաշւով պարտւեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլէյման Աթլիին եւ կը պայքարի բրոնզէ մեդալի համար. տեղեկացնում է News.am-ը:

Ջաբուրեանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ համառ պայքարում 5:4 հաշւով յաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի հնարաւորութիւն չտւեց մոլդովացի Անատոլի Բուրոյանին (5:0):

Առաջին մրցումային օրում Հայաստանի միւս ներկայացուցիչները պարտւեցին: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 79 կգ քաշային Արման Աւագեանը 4:8 հաշւով պարտւեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Հասանովին: Աւագեանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:5 հաշւով յաղթել էր մոլդովացի Գէորգի Պասկալովին: Վալոդեա Ֆրանգուլեանը (65 կգ.) որակաւորման փուլում 3:1 հաշւով սլովակ Դաւիդ Հաբատին յաղթելուց յետոյ, 1/8 եզրափակիչում պարտւեց լեհ Քրիստոֆ Բիենկովսկուն (1:4): Գէորգ Մխէյեանը (70 կգ.) մեկնարկում պարտւեց ադրբեջանցի Աղահուսէյն Մուստաֆաեւին (8:15)։ 97 կգ. քաշային Սարգիս Յովսէփեանը (97 կգ.) մեկնարկում պարտւեց վրացի Էլիզբար Օդիկաձէին (0:5)։

Այսօր՝ փետրւարի 15-ին պայքարի մէջ կը մտնի Եւրոպայի գործող չեմպիոն Արսէն Յարութիւնեանը (61 կգ.), ինչպէս նաեւ Հրայր Ալիխանեանը (74 կգ.), Յովհաննէս Մխիթարեանը (86 կգ.), Մարզպետ Գալստեանը (92 կգ.) եւ Լեւան Բերիանիձէն (125 կգ.):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։