Հա

Մարզական

15/02/2020 - 11:20

Պաշտօնական. ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթի»-ին 2 տարով հեռացրեց Չեմպիոնների լիգայից

ՈՒԵՖԱ-ն որոշել է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին երկու տարով հեռացնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն որոշել է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին երկու տարով հեռացնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից:

«Մանչեսթեր Սիթի»-ն ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար առաջիկայ երկու մրցաշրջաններում չի կարողանայ մասնակցել Չեմպիոնների լիգային: Բացի այդ, մանչեսթերեան ակումբը ստիպւած է լինելու նաեւ 30 միլիոն եւրօ տուգանք վճարել ՈՒԵՖԱ-ին:

ՈՒԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն ակումբի սեփականատէր, շէյխ Մանսուր բին Զայէդ ալ Նահեանի անձնական հաշիւներից դուրս գրւող գումարները ներկայացրել է որպէս հովանաւորչական պայմանագրերից ստացւող եկամուտ, եւ օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

Անգլիական ակումբի ղեկավարութիւնն անմիջապէս արձագանքել է ՈՒԵՖԱ-ի որոշմանը՝ նշելով, որ հիասթափւած է դրանից, եւ առաջիկայ օրերին կը դիմի դատարան՝ որոշումը չեղարկելու պահանջով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։