Հա

Մարզական

16/02/2020 - 08:00

Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի 4 ըմբիշներ շարունակում են պայքարը բրոնզէ մեդալների համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացւող ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան վերջին օրը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի չորս ըմբիշներ կը շարունակեն պայքարը բրոնզէ մեդալների համար:

«alikonline.ir» - Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացւող ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան վերջին օրը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի չորս ըմբիշներ կը շարունակեն պայքարը բրոնզէ մեդալների համար. տեղեկացնում է  News.am-ը:

61 կգ. քաշային կարգում անցած տարւայ Եւրոպայի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը բրոնզէ մեդալի համար կը մրցի յոյն Գէորգիոս Պիլիդիսի եւ Բելառուսի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովի զոյգի յաղթողի հետ։

92 կգ. քաշային Մարզպետ Գալստեանը կը գօտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։

125 կգ. քաշային կարգում Լեւան Բերիանիձէն բրոնզէ մեդալի համար կը պայքարի աւստրիացի Եոհանէս Լուդեշէրի եւ ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի դիմակայութեան յաղթողի հետ։

86 կգ. քաշային Յովհաննէս Մխիթարեանը սփոփիչ գօտեմարտում կը մրցի գերմանացի Լարս Շեֆլէի հետ եւ յաղթանակի դէպքում բրոնզէ մեդալի համար պայքարելու իրաւունք կը ստանայ։

Հիշեցնենք, որ 57 կգ. քաշային Միհրան Ջաբուրեանն ու 70 կգ. քաշային Գէորգ Մխէյեանը բրոնզէ մեդալի համար գօտեմարտերում պարտութիւն են կրել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։